ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի օգոստոսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 294 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 7-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:58-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ  ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելն ու մետաղով աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 07:58-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, ավարտել սկսած գործերը, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի՝ կարելու, գործելու համար: Խորհուրդ չի տրվում վնասել բույսերին, աղտոտել ջուրը, կտրել մազերը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0