2024 թվականի օգոստոսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 292 | 21:00 | |
Օգոստոսի 4-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:57-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն ու երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 03:57-ից ու շարունակվում մինչև 14:12-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու փորձեք ուղղել գործած սխալները: Սա անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու օր է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը, բարեհոգի լինել: Անբարենպաստ է ագրեսիվ լինելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 14:12-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ օր է հուզական հանգստի համար: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Մի հոգնեք, ալկոհոլ, շատ կծու և տաք սնունդ մի օգտագործեք: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կլավանա: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում արևածագին արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, փչանալն ու կոտրվելը, բանալիները կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղնականաչը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու լույսի ներքո: |
|