2024 թվականի օգոստոսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Օգոստոսի 17-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ:
Լուսնային 13-րդ օրը կախարդական, ինֆորմացիա կուտակելու, շփումներ կազմակերպելու, ուսումնասիրելու, խորհուրդներ փնտրելու, անցյալը շտկելու օր է։ 13 թիվը համապատասխանում է Երկվորյակի նշանին (1+3=4 այս նշանի տիրակալը Մերկուրին է, իսկ կենդանակերպի պայմանական 13-րդ համաստեղությունը մոգերի համաստեղությունն է)։
Բարենպաստ է սովորելու, կերակուր պատրաստելու, հացի, տնտեսելու, գնելու, կենցաղային իրեր պատրաստելու համար։
Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճանապարհորդելը, գոյություն ունեցող հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:
Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է: Ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների և ուժի օր է։ Այն օրն է, երբ սկսվում են բարելավման փուլերը։
Բարենպաստ է ճանապարհորդելը, խաղալը, առևտրով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, փոխել աշխատանքը, կարդալ և սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:
Անբարենպաստ է ցանկացած կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը:
Այս օրվա հիվանդություններն անցնում են արագ և հեշտությամբ։ Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից և թափոններից։ Հոգեկանն այս օրը գերծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ։
Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: 30-րդ արևային օրը շնորհքի, անսպառ շքեղության ու պայծառության, ժամանակի նկատմամբ հաղթանակի օր է:
Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությունը, լվացքը և այլն։
Օրվա գույնը ոսկեգույնն է։
Խորհուրդ է տրվում ուտել սառը սնունդ, կաթ, ֆերմենտացված կաթնամթերք, հաց։ Լավ է սկսել ծոմ պահելը:
Ավելի լավ է երազներ չտեսնել և քնել լույսով, կրակով: