2024 թվականի նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 446 | 21:00 | |
Նոյեմբերի 29-ը բաղկացած է լուսնային 27-րդ և 28-րդ օրերից: Լուսինը Կարիճ համաստեղությունում է: Լուսնային 27-րդ օրը կապված է ջրի և ծովային ճանապարհորդությունների հետ: Գաղտնի գիտելիքներ և հմտություններ ստանալու օր է: Բարենպաստ է հանգստանալը, խորհելը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճանապարհորդությունների գնալը: Անբարենպաստ է հայելու մեջ նայելը, որպեսզի թերարժեքության զգացում չառաջանա, բիզնեսով զբաղվելը։ Օգտակար են նյարդային լարվածությունը թուլացնելուն ուղղված պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը արևի օր է, որի ընթացքում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունները հասկանալու Ժամանակաշրջան, հոգևոր գիտակցություն ձեռք բերելը: Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է: Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, բոլոր օգտակար բույսերը տնկելը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսը և վերահսկեք զգացմունքները: Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկներ հավաքելն ու նվիրելը: Առողջություն. պետք է հոգ տանել ձեր գլխի և ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և չնայել պայծառ լույսերին: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Աղեղնավոր նշանում է: 14-րդ արևային օրը կենդանի հոգու օր է, հանգիստ և ներդաշնակ: Նվիրված է աշխարհում ապրող բոլոր էակների հոգիներին, առատությանը, պտղաբերությանը և գեղեցկությանը, կենդանիների հովանավորչության օրն է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կազմել, հոգ տանել երկրային բարիքների մասին, խնամել կենդանիներին, համակերպվել, ամուսնանալ, նվերներ անել, ողորմություն բաժանել, հաց թխել և աղոթել հանգուցյալ նախնիների հոգիների համար։ Խորհուրդ չի տրվում հագնել կաշվե և մորթյա իրեր, վիճել: Օրվա գույներն են դեղին-կանաչը, պաշտպանիչ գույները, միայն թե ոչ կարմիրները: Ներդաշնակ են փափուկ երանգները: Սնունդ՝ կաթնամթերք։ Երազները մշուշոտ են և մարգարեական չեն: |
|