2024 թվականի մայիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 5-ին, լուսնային օրը բաղկացած է 26-րդ և 27-րդ օրերից: Լուսինը Խոյ համաստեղությունում է:
26-րդ լուսնային օրը մարդիկ վիճում են, աղմկում են, էներգիա են վատնում շաղակրատելու վրա: Հենց այս օրը մարդ կարող է չափից ավելի ծախսել էներգիան ու ուժը:
Բարենպաստ է ձգտել կյանքի իմացությանը, իրականության սթափ գնահատմանը, հեռացնել բոլոր «դիմակները»:
Անբարենպաստ են գերծանրաբեռնվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, նշանակումներ կատարելը, առանց հանգստի շատ աշխատելը:
27-րդ լուսնային օրը կապված է ջրի և ծովային ճանապարհորդությունների հետ: Գաղտնի գիտելիքներ և հմտություններ ստանալու օր է
Բարենպաստ է հանգստանալը, խորհելը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճանապարհորդությունների գնալը:
Անբարենպաստ է հայելու մեջ նայելը, որպեսզի թերարժեքության զգացում չառաջանա, բիզնեսով զբաղվելը, նոր բիզնես սկսելը:
Բարենպաստ են նյարդային լարվածությունը թուլացնելուն ուղղված պրոցեդուրաները:
Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ցուլ նշանի տակ է: 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքը, արդարությունը: Ծիսակատարության, օրենքի կատարման, խիստ և խելամիտ, պարտքերի վճարման օր է:
Խորհուրդ է տրվում.պահպանել կարգապահություն, կարգի բերել, մաքրել տունը, պարզել հարաբերությունները, մտնել աշխատանքի, պայմանագրեր կնքել, ավելի քիչ խոսել:
Խորհուրդ չի տրվում՝ դրժել խոստումները:
Օրվա գույներն են կապույտը և խիստ երանգները։ Բացասական են դեղինը, կանաչը:
Սննդակարգում օգտագործեք հում, դառը, աղի և կծու սնունդ: Հեղուկ քիչ օգտագործեք։ Միսը խորհուրդ չի տրվում:
Երազները կոնկրետ են և իրականանում են առաջիկա օրերին։