2024 թվականի մայիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 4-ին, լուսնային օրը բաղկացած է 25-րդ և 26-րդ օրերից: Լուսինը Ձկների համաստեղությունում է, այնուհետև՝ Խոյի նշանում:
25-րդ լուսնային օրը միայնության, կենտրոնացման և երևակայության շրջան է: Բարենպաստ է մտորելը, խաղաղության և ներդաշնակության ձգտելը, զգայունությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնանալը, ճանապարհորդելը, խոհեմության և ռացիոնալության մասին մոռանալը։
Կարելի է զբաղվել բուժական ծոմապահությամբ, աշխատել հոգևորի բարձրացման ուղղությամբ: Այս օրը բոլոր մարդիկ պետք է մաքրվեն հոգևոր և ֆիզիկական խարամներից, լսեն իրենց ներքին ձայնը, շտապողականությունը հակացուցված է:
26-րդ լուսնային օրը մարդիկ վիճում են, աղմկում են, էներգիա են վատնում շաղակրատելու վրա: Հենց այս օրը մարդ կարող է չափից ավելի ծախսել էներգիան ու ուժը:
Բարենպաստ է ձգտել կյանքի իմացությանը, իրականության սթափ գնահատմանը, հեռացնել բոլոր «դիմակները»:
Անբարենպաստ են գերծանրաբեռնվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, նշանակումներ կատարելը, առանց հանգստի շատ աշխատելը:
Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ցուլ նշանի տակ է: 15-րդ արևային օրը հարմար է ցանկացած դաշինք կնքելու, ֆիզիկական և մտավոր ուժ, գեղեցկություն և ներդաշնակություն ձեռք բերելու համար։ Աշխատանքը բերում է ուրախություն և բավարարվածություն։
Խորհուրդ է տրվում զբաղվել տան կահավորմամբ, շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տանել բույսերի և կենդանիների մասին:Պատրաստել դեղամիջոցներ և թուրմեր։
Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել: Գործարքներ կնքելը, դրամական գործերով զբաղվելը, ծառահատումը, որսորդությունը:
Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը։ Բացասականը՝ վառ կանաչը:
Ավելի շատ մրգեր և հյութեր օգտագործեք: Քաղցրավենիքից, մեղրից մի հրաժարվեք: Չի կարելի գինի խմել։
Այսօրվա երազներ և՛ խորհրդանշական են, և՛ իրական: