2024 թվականի մայիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 26-ին, լուսնային օրը բաղկացած է 17-րդ և18-րդ օրից: Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է:
17-րդ լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, էքստազի և ուրախ լինելու շրջան է։ Օրվա բնութագրման մեջ վառ կողմը սերն է, բայց չպետք է կորցնել գլուխն ու զգուշությունը: Չկառավարվող էներգիաների պատճառով այն իր մեջ բազմաթիվ անակնկալներ է պարունակում:
Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործունեությամբ զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ և միջոցառումներ կազմակերպելը:
Անբարենպաստ են հոգնեցուցիչ և ձանձրալի աշխատանքը, հաշվետվություններ գրելը:
17-րդ լուսնային օրը պասիվ, խաբեության, ինտրիգների, մեքենայությունների օր է: Շրջապատող իրականությունը, ասես, մեր ներքին էության, մեր մտքերի և գործողությունների հայելային արտացոլումն է.գայթակղությունները հաղթահարվում են. գաղտնի խոչընդոտներ են հայտնվում. տպավորություն է ստեղծվում, որ նրանք փորձում են ձեզ շեղել իրական ուղուց:
Բարենպաստ է ճանապարհորդությունը, եսասիրության և վատ սովորությունների դեմ պայքարելը:
Անբարենպաստ է շատ խմելն ու ծխելը, պլանավորումը, «պիտակները կախելը»՝ ուժեղանում է ենթակայության զգացումը, ինչպես նաև սեփական և ուրիշների անկատարությունը:
Պետք է ուշադրություն դարձնել երիկամներին, դրանք այդ օրը թուլանում են: Խորհուրդ է տրվում մաշկի մաքրումը, մերսումները: Ցանկալի է օգտագործել մսային սնունդ։
Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Երկվորյակներ նշանի տակ է: Ավանդույթների ամրապնդման ժամանակ է: Լավագույն օրն է սիրո, հղիանալու և ստեղծագործական գործունեության համար:
Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, բույսեր տնկել, զվարճանալ, երգել, տունը մաքրել միջատներից, կրծողներից և կեղտից, ավելի քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Ավելի լավ է այս օրն անցկացնել տնից դուրս։
Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը և դեղինը։
Խորհուրդ է տրվում ուտել ձավարեղեն, խմել կաթ, հյութեր, գինի:
Լավ են մրգերի և բույսերի հետ կապված երազները: