2024 թվականի մայիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 25-ին, լուսնային օրը բաղկացած է 17-րդ օրից: Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է, այնուհետև՝ Այծեղջյուր նշանում:
17-րդ լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, էքստազի և ուրախ լինելու շրջան է։ Օրվա բնութագրման մեջ վառ կողմը սերն է, բայց չպետք է կորցնել գլուխն ու զգուշությունը: Չկառավարվող էներգիաների պատճառով այն իր մեջ բազմաթիվ անակնկալներ է պարունակում:
Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործունեությամբ զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ և միջոցառումներ կազմակերպելը:
Անբարենպաստ են հոգնեցուցիչ և ձանձրալի աշխատանքը, հաշվետվություններ գրելը:
Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Երկվորյակներ նշանի տակ է: Ներդաշնակության և ապաքինման, ներքին հավատքի գիտակցման, բարդույթների նկատմամբ հաղթանակի, վերափոխման և ընտանեկան կապերի հաստատման օր է։
Խորհուրդ է տրվում խնամել երեխաներին, վերահսկել ֆիզիկական առողջությունը: Ջուրը ձեռք է բերում յուրահատուկ հատկություններ և դրա օգնությամբ լավ է սկսել մաքրել արյունը, էներգիայի ուղիները և մաշկը:
Խորհուրդ չի տրվում վիրահատությունները, ինչպես նաև պղծել ջուրը:
Օրվա գույները արծաթագույն-կապույտը, սադափագույնը (перламутровый): Ներդաշնակ չեն կանաչ, կարմիր և սև գույները:
Խորհուրդ է տրվում ավելի շատ խմել: