2024 թվականի մայիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 11-ին, լուսնային օրը բաղկացած է 3-րդ և 4-րդ օրերից: Լուսինը Երկվորյակների համաստեղությունում է, այնուհետև՝ Խեցգետին նշանում:
3-րդ լուսնային օրը ակտիվ պայքարի, ճնշման և ագրեսիայի շրջան է: Մարդը, եթե մարտիկ չէ, իր մեջ էներգիա է պահում, դառնում է կասկածելի և նենգ։
Բարենպաստ է բաղնիքը, շոգեբաղնիքը, լավագույն օրն է ռազմարվեստով զբաղվելու համար:
Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ լինելը:
Ագրեսիան մեծանում է: Եթե ծնկի հետևի կամ ականջների շրջանում ցավ կա, անհրաժեշտ է ոսկորների մաքրում: Մարմնի նշված մասերին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Հիվանդն արագ կապաքինվի։
4-րդ լուսնային օրը ավելի լավ է անցկացնել մենության մեջ, փորձել հապճեպ որոշումներ չընդունել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը։ Անբարենպաստ են ծաղիկներ պոկելը, ծառեր կտրելը: Հիվանդությունները ծանր են:
Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ցուլ նշանի տակ է: 22-րդ արեգակնային օրը ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ կապված օր է։ Սա օդի օրն է, որը կյանք է բերում։ Հիմնարար փոփոխությունների և ազատության օր է:
Խորհուրդ է տրվում.կատարել ճանապարհի ընտրություն, ապրել ինտուիցիայով, լվանալ, կտրել մազերը, չխուսափել ամուսնական գրկախառնությունից: Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։
Խորհուրդ չի տրվում մանրուքներից նեղանալը:
Օրվա գույները՝ անփայլ և լղեզված երանգներն են:
Օգտագործեք թեթև, բուսական սնունդ։
Երազները մարգարեական են և, արագ իրականանում են: Լավ է շատ երազներ տեսնել: