2024 թվականի մարտի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2103 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մարտի սկզբին շատ ուշադիր եղեք ու աշխատեք չմոռանալ այն, ինչ պատահաբար կիմանաք այդ հատվածում: Ձեր մեջ ծագած գաղափարներն էլ արժե գրի առնել, քանի որ ավելի ուշ կարող եք վերադառնալ դրանց: Որոշ Խոյեր կկարողանան արժեքավոր տեղեկատվություն ստանալ, միաժամանակ ստուգել ու ճշտել այն, ինչ ավելի վաղ է պարզվել: Առանց շտապելու և ավելորդ հուզմունքի դուք կվերամշակեք երկարաժամկետ ծրագրերը, դրանք կքննարկեք պոտենցիալ համախոհների հետ, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նոր ծանոթների հետ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից: Ամսվա երկրորդ կեսին դժվարություններ կարող են առաջանալ մասնագիտական ոլորտում: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ արագ կգտնեք բոլոր խնդիրների լուծումը: Պետք կգա հին ծանոթների փորձը. այն վերլուծելուց հետո կհասկանաք՝ ինչպես ավելի արագ հասնել նպատակին: Այս շրջանը հարմար կլինի նաև լրիվ նորը սովորելու համար, քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Անձնական գործերն այդ հատվածում երկրորդ պլան կանցնեն, բայց դուք, միևնույն է, ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու և նրանց օգնելու համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մարտի սկիզբը հագեցած կլինի ու շատ բաներով ամերիկյան բլուրներ կհիշեցնի. այս հատվածը և՛ անսպասելի իրադարձություններ, և՛ նոր հնարավորություններ, և՛ որոշ դժվարություններ կբերի, որոնցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Գլխավորը, որը ձեզանից պահանջվում է, ձեր ծրագրերից չհրաժարվելն է, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Ինչքան համառ լինեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել: Ամենակարևոր հանդիպումները, հատկապես՝ աշխատանքի հետ կապված, լավ է ծրագրեք մարտի առաջին կեսի համար: Այդ հատվածում հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, նոր համախոհներ կգտնեք, կապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Բացի այդ, ինտուիցիան ուժեղ կլինի ու անպայման կհուշի՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Մարտի երկրորդ կեսը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս մտորում էիք: Շատ Ցուլեր կկարողանան հրաժեշտ տալ մոլորություններին ու պատրանքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, որոնք կազդեն ձեր աշխարհայացքի վրա, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն կունենաք: Դուք չեք շտապի, զգույշ կգործեք ու շրջահայաց կլինեք, ուստի այնպիսի սխալներ չեք գործի, որոնց համար հետո պիտի զղջայիք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մարտի առաջին օրերը աշխատեք առավելագույնս արդյունավետ անցկացնել: Հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու աշխատանքային հարցերը քննարկելու և լուծելու, կոլեգաների հետ պայմանավորվելու, գործարքներ կնքելու համար: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին է ընդունվել: Շատ Երկվորյակներ սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեն ու անպայման կգտնեն դրանից օգուտ քաղելու ձևը: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Ամսվա կեսը հասարակ չի լինի: Ամենայն հավանականությամբ պիտի հետաձգեք ծրագրած գործերը անսպասելի առաջացած խնդիրները լուծելու համար: Սկզբում ոչ ոք ձեզ չի օգնի, բայց շատ շուտով կկարողանաք համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ շատ բան հեշտությամբ կտրվի: Ապրիլին մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մարտի վերջին օրերը հետաքրքիր հնարավորություններով լի կլինեն: Լավ փոփոխություններ են սպասվելու վերջերս իրենց միայնակ զգացող Երկվորյակներին, որոնք հուզական աջակցության կարիք ունեին ու չէին կարողանում այն ստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ արդյունավետ ու հագեցած կլինի ամսվա սկիզբը: Այդ հատվածի համար կարող եք մեծ ծրագրեր կառուցել. աստղերի աջակցությամբ դուք կհասցնեք իրագործել ամենը, ինչ կմտածեք: Արժե ավելի հաճախ նախաձեռնող լինել և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Շրջապատողները հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի, կօգնեն իրագործել ամենահամարձակ գաղափարները; Լավ կանցնեն հատկապես ձեր աշխատանքի հետ կապված ուղևորությունները: Մարտի կեսին պիտի կենտրոնանաք պիտանի գործերի, մասնագիտական առաջադրանքների լուծման վրա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք իրական բեկման հասնել: Որոշ Խեցգետիններ կբարձրանան կարիերայի սանդուղքներով, մյուսները գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինեն մարտի վերջին շաբաթները: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, չնայած՝ նոր ծանոթների հետ էլ կկարողանաք արագ փոխհասկացողության հասնել: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնց հիմքը ընդհանուր հետաքրքրությունները կլինեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մարտին դուք կարող եք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք և հուսալի համախոհներ ընտրեք: Սա հարմար ժամանակ է լինելու լուրջ երկարաժամկետ ծրագրեր սկսելու համար. առաջին փուլերում դժվարություններ չեն առաջանա, իսկ երբ ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, դուք արդեն կիմանաք՝ ինչպես հաղթահարել դրանք: Պատրաստ եղեք նոր բան սովորելու: Չի բացառվում, որ մարտին պարզվի՝ ձեր որոշ պատկերացումներ սխալ են եղել, իսկ գիտելիքները հնացել են: Դրան հանգիստ վերաբերվեք: Ամսվա կեսին ստացած տեղեկատվությունը կօգնի լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, ուղղել սխալները: Այդ հատվածը կարելի է օգտագործել երկարաժամկետ ծրագրեր կառուցելու, ռազմավարություն մշակելու համար: Անձնական հարաբերությունները շատ Առյուծների համար երկրորդ պլան կանցնեն, բայց դա չի նշանակում, որ նշանի ներկայացուցիչները մտերիմների հետ շփվելու ժամանակ ընդհանրապես չեն ունենալու: Սակայն չի բացառվում, որ ծրագրված որոշ միջոցառումներ պետք լինի հետաձգել անսպասելի առաջացած գործերի պատճառով: Աշխատեք հնարավորինս վաղ բացատրել ձեր արարքների պատճառները. դա թույլ կտա խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մարտի սկզբին ուշադիր եղեք: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու հատկապես ոչ միայն սեփական գործերով զբաղված, այլև ուրիշներին օգնող Կույսերի համար: Հոգսեր սովորականից շատ կունենաք, միանգամից չի հաջողվի դնել առաջնահերթությունները, որոշել, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Աշխատեք լսել ձեզ վաղուց ճանաչող ու լավ հասկացող մարդկանց խորհուրդները; Հենց նրանք կօգնեն ձեզ ժամանակին նկատել կարևոր մանրուքները, ոչինչ աչքաթող չանել: Մարտի կեսը կուրախացնի լավ նորություններով, իսկ հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն կուժեղանա: Ամսվա երկրորդ կեսը նոր հնարավորություններով լի կլինի, հարմար կլինի և՛ ձեր, և՛ ուրիշների համարձակ գաղափարներն իրագործելու համար: Հավանական են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, սակայն դրանք ձեր ուզածի նման արագ չեն զարգանա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բավական անհանգիստ կլինի ամսվա սկիզբը: Որոշ Կշեռքներ կարող են մասնագիտական դժվարությունների բախվել: Աշխատավայրում տարաձայնությունների ու վեճերի պատճառով ոչ բոլոր առաջադրանքները կկարողանաք ժամանակին լուծել: Սակայն շատ շուտով ինտուիցիան կհուշի ձեզ՝ ինչպես վարվեք, կոլեգաներից և գործընկերներից ում վրա կարող եք հույս դնել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Այս հատվածում կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով, կիսվել ապրումներով: Մարտի 10-ից հետո դրական միտումների ազդեցությունը կսկսի ուժեղանալ: Դուք միանգամից արմատական փոփոխություններ չեք տեսնի, սակայն կնկատեք, որ դրված նպատակներին հասնելը օրը օրի հեշտանում է: Հավանական են անսպասելի լուրեր, պիտանի բացահայտումներ: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան սովորել մի բան, ինչը շուտով պետք կգա աշխատանքի մեջ, կօգնի բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի մարտի երկրորդ կեսը: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք: Հավանական են հանդիպումներ հին ընկերների հետ: Նրանց հետ շփումները ոգեշնչող կլինեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մարտը բավական անհանգիստ կանցնի: Ողջ ամսվա ընթացքում պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ուրիշ մարդկանց մեղքով առաջացած խնդիրները: Ինչ ծրագիր էլ կառուցեք, նկատի ունեցեք, որ դրանք պետք է լինելու վերամշակել, ընդ որում՝ ոչ մեկ անգամ: Նման պահերին կարևոր կլինի չհուզվելը. եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա սխալներ չեք անի: Ամսվա կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներով, հաջող զուգադիպություններով: Շատ Կարիճներ այդ հատվածում կզգան աստղերի աջակցությունը: Սակայն հիշեք, որ ամեն հարցում հաջողակ չեք լինելու, և պետք է հույս դնել սեփական ուժերի, այլ ոչ թե բարենպաստ պայմանների վրա: Ապրիլին մոտ ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն, դուք ձեզ շատ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք: Զարմանալի չէ, որ հենց մարտի վերջին օրերը հագեցած կլինեն անսովոր իրադարձություններով, հետաքրքիր ու գրավիչ կանցնեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մարտի առաջին օրերը բավական լարված կլինեն: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում պիտի հետաձգեն ընթացիկ գործերը վաղուց ուշադրություն պահանջող խնդիրների վրա կենտրոնանալու համար; Բայց ապրումների լուրջ պատճառներ չեն լինի: Դուք արագ կհաղթահարեք դժվարությունները, և դրանում կօգնեն նոր ծանոթները: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից: Ամսվա կեսից նոր գաղափարներ կհայտնվեն, դուք որոշակիություն կմտցնեք նպատակների և ծրագրերի մեջ: Չնայած կարող են որոշ անսպասելի առաջադրանքներ հայտնվել, ժամանակը ամեն ինչին կհերիքի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից այս շրջանը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընկերական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Հատկապես հաճելի լուրեր սպասվելու են մարտի վերջին: Վերջին ժամանակներս շատ զբաղված Աղեղնավորները կկարողանան շեղվել հոգսերից, հանգստանալ հաճելի ընկերախմբում: Լավ կանցնեն ռոմանտիկ ուղևորությունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մարտի սկզբին համառություն դրսևորեք, և դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Այստեղ կարևոր դեր կխաղա հին համախոհների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կորոշեք նպատակներն ու առաջնահերթությունները, ուժերն ու ժամանակը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի: Արագ է պետք գործել, և որոշ Այծեղջյուրների դա կստիպի հուզվել: Բայց ապրումները նշանի ներկայացուցիչներին չեն խանգարի իրենց ճիշտ պահել: Մարտի կեսը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, հետազոտական աշխատանքի համար: Ձեզ հայտնի կդառնան շատ իրադարձությունների իրական պատճառները, և դա կօգնի որոշել ապագայի ծրագրերը: Ինչքան էլ զբաղված լինեք, աշխատեք ընտանեկան գործերի, ամենամտերիմների հետ շփվելու համար ժամանակ գտնել: Նախկինում բավական լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Մարտի վերջին օրերը կարող են բարդ լինել հատկապես այդ շրջանի համար շատ բան ծրագրած Այծեղջյուրների համար: Աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել, մի մոռացեք հանգստանալու մասին: Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ռոմանտիկ ուղևորությունները լավ կանցնեն ու հիշարժան կլինեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մարտի սկիզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Ձեզ համար դժվար կլինի անհրաժեշտ ինֆորմացիան ստանալը, բացի այդ, ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորության մեջ գցել ձեզ: Այս հատվածը հարմար չի լինի նաև խոստումներ տալու, պարտավորություններով կապվելու համար: Կարևոր կլինի գործողություններում ազատությունը պահպանելը: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Մարտի կեսից հնարավոր կդառնա հին ցանկությունների իրագործումը: Որոշ Ջրհոսներ կանեն այն, ինչ երկար ժամանակ չէին համարձակվում, և շատ գոհ կմնան իրենցից: Սա բարենպաստ շրջան է լինելու անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, նոր ծանոթների հետ հրաշալի լեզու կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը; Մարտի վերջին օրերին գործեր շատ կունենաք: Կարևոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը կուզենան մասնակցել ձեր հին ծանոթները: Աշխատեք ոչ մի բան չթաքցնել նրանցից, ում կդիմեք օգնության հարցով. դա թույլ կտա խուսափել թյուրըմբռնումից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Մարտի սկիզբը շատ խոստումնալից ու հնարավորություններով լի շրջան է լինելու: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն մասնագիտական աճի ձգտող Ձկների հանդեպ, որոնք իրենց դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Մարտի կեսին շատ Ձկների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում կարևոր որոշումներ ընդունեք, օրինակ՝ ամուսնանալու կամ սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու մասին: Անցյալում կմնան կասկածները, դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, ձեզ ավելի ինքնավստահ ու երջանիկ կզգաք: Մարտի վերջին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, քան հոգնեցնող զբաղմունքների համար: Եթե չստացվի գոնե կարճ ժամանակով հետաձգել բոլոր գործերը ուժերը վերականգնելու համար, ապա մտածեք, թե ում կարելի է հանձնարարել ձեր որոշ առաջադրանքների լուծումը: |
|