2024 թվականի մարտի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 | |
Մարտի 4-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:23-ը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:23-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակիցների վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն ակտիվորեն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ, ուժային ֆիզիկական վարժություններ անել, յոգայով զբաղվել: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերը հաղթահարելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն, ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի՝ կարելու, գործելու համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, մազերը կտրել, աղտոտել ջուրը, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու, փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Կծու, կոշտ ուտեստներ, արմատապտուղներ օգտագործեք: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը; Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|