ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 511 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 2-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 16:56-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:31-ը, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու օր է: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 01:31-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կտրուկ շարժումներ մի արեք, կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ուրախ ու թեթև օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում կտրել մազերն ու սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ ստանալը, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Թեթև ուտեստներ, կաթնամթերք օգտագործեք, հաճախ ու փոքր բաժիններով կերեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 511 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0