2024 թվականի մարտի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 754 | 21:00 | |
Մարտի 21-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:13-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 14:13-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, երազանքները կարող են կատարվել: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, նողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Խորհուրդ են տրվում հյութերը, բացի խնձորի հյութից: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտվանից թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել և հյուրասիրել ուրիշներին: Կարող եք գինի խմել: Լավ է երազում կրակ, լույս ու տոն տեսնելը: |
|