ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 460 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 12-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:38-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտուր անելու, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 07:38-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Ցանկալի չէ մազերը կտրելը, երգելը: Սեռական կապերն անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը, աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են շատ ծանր, սարսափազդու երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 460 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0