2024 թվականի մարտի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 638 | 21:00 | |
Մարտի 11-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 03:19-ից՝ Խոյի: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:31-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ծանրաբեռնվելուց, ալկոհոլ, շատ կծու և շատ տաք ուտելիքներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:31-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտուր անելու, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա շփման կանոններին հետևելու օր է: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի, ոչ քաղցր ուտեստներին: Խորհուրդ է տրվում կաթնամթերքը: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ տեսնեք: Լավ է երազում երկինք տեսնելը: |
|