ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 520 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 26-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:21-ը, մարմնային գայթակղությունների օր է, ուստի անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 17:21-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մեծ մաքրությամբ ու այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, չափավոր եղեք: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք ագրեսիվ լինելուց:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ, վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը, ներդաշնակ չի լինի դեղին գամման: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից կամ մայրամուտից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 520 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0