2024 թվականի հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 509 | 21:00 | |
Հունվարի 24-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:42-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 14:42-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողություների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված հեղուկն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Նախապատվությունը տվեք մոխրագույնին ու կանաչին, թափանցիկ կտորներին, շղարշին: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|