2024 թվականի հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 678 | 21:00 | |
Հունվարի 23-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 00:50-ից՝ Խեցգետնի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:35-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, մարդասեր ու ներողամիտ լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Խորհուրդ են տրվում հյութերը, բացի խնձորի հյութից: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:35-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատ կլինի կապույտը: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|