ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2007 | 22:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ակտիվությունն ու նախաձեռնող լինելը ամսվա սկզբին ձեզ համար կապահովեն գործերում հաջողությունը: Սակայն մի շտապեք, քանի որ արագ ընդունված որոշումները հազիվ թե լավ արդյունքներ տան: Հետևեք ծախսերին ու կասկածելի ֆինանսական պատմությունների մեջ մի ներքաշվեք: Ձեր ինքնավստահությունը թույլ կտա ծառայակիցների աչքում ամրապնդել սեփական հեղինակությունը: Մտերիմների հետ շփումներում զսպվածություն մի ցուցաբերեք, հակառակ դեպքում ձեզ մեծամիտ ու եսասեր կհամարեն:

Ավելի ուշ շատ Խոյերի համար բարդ կլինի նոր ինֆորմացիա յուրացնելն ու մտապահելը: Հնարավորինս նվազեցրեք ծանրաբեռնվածությունը, պատասխանատու գործերը ամսվա երկրորդ կեսին հետաձգեք: Չարժե կարևոր փաստաթղթեր ստորագրել ու զբաղվել բծախնդրություն պահանջող աշխատանքով:

Ամսվա երկրորդ կեսին ձեր առաջ լայն հնարավորություններ կբացվեն, ամենակարևորը դրանք բաց չթողնելն է: Դուք կկարողանաք նոր գործնական և անձնական կապեր հաստատել, բարձրանալ մասնագիտական սանդուղքով, մեծացնել եկամուտները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում ու փաստաթղթերում կարող եք կարգուկանոն հաստատել, զբաղվել ուսմամբ ու պատրաստվել քննությունների: Հաջողությամբ կապեր կհաստատեք ու պայմանագրեր կկնքեք: Ցուլերի մեծամասնությունը կկարողանան լավ հարաբերություններ հաստատել ղեկավարության հետ ու ստանալ նրանց աջակցությունը: Ավագ հարազատները կամ ազդեցիկ ծանոթները ձեզ պիտանի խորհուրդներ կտան, օգտվեք նրանց փորձից: Հեռուն գնացող ծրագրեր կառուցելու համար հարմար պահ է, քանի որ դրանք ամենայն հավանականությամբ ամբողջությամբ կյանքի են կոչվելու:

Ամսվա կեսը բարենպաստ կլինի հանգստի, ուղևորությունների և ճամփորդությունների համար: Արժե ուշադրություն հատկացնել ֆիզիկական վիճակին, մարզասրահ գնալ կամ մեծացնել ծանրաբեռնվածությունը, եթե վաղուց եք մարզվում: Ձեր անկեղծությունն ու ուղղախոսությունը բարձր կգնահատվեն աշխատավայրում և անձնական կյանքում:

Հունիսի վերջին օրերին համբերատարության ու հնազանդության կարիք է լինելու: Ձեր գործերին կխառնվեն պայմանները, որոնց վրա ազդել ի զորու չեք լինի: Ի վերջո դուք կհասնեք բոլոր ցանկալի արդյունքներին, բայց պիտի մի փոքր սպասեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամսվա առաջին կեսին ոչ մի տեղ մի շտապեք ու կարևոր որոշումներ մի ընդունեք: Ձեզ բարդ շրջան է սպասվելու: Պայմանները ամեն անգամ ձեր օգտին չեն դասավորվի, ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել: Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, կարգուկանոն հաստատեք, ուղղեք սխալները: Եթե համառություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորեք, ապա կկարողանաք աշխատանքի մեջ որոշակի հաջողության հասնել: Շատ Երկվորյակներ իրենց լավ կգովազդեն ղեկավարության աչքին ու մասնագիտական աճի հնարավորություն կստանան:

Ավելի ուշ դուք դրական կտրամադրվեք ու կկարողանաք հեշտությամբ լուծել բոլոր առաջադրանքները: Հաջող կլինեն նոր ծանոթությունները, կկարողանաք հաճելի տպավորություն թողնել շրջապատողների վրա: Կգա իրավաբանական հարցերը լուծելու, պետհիմնարկներ այցելելու և կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար բարենպաստ պահը: Ամսվա վերջը հաջող կլինի ռոմանտիկ հարաբերությունների, ժամադրությունների և սիրախաղի համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջահայաց եղեք, խուսափեք ավելորդ ծախսերից ու շատ մի վստահեք քիչ ծանոթ մարդկանց: Ամսվա սկզբին դուք ազդեցության տակ հեշտությամբ կընկնեք: Լսեք ինքներդ ձեզ, բոլոր որոշումները լավ մտածեք ու հիշեք ձեր հետաքրքրությունների մասին, և այդ դեպքում դուք մանիպուլյացիաների զոհ չեք դառնա: Եթե ոգևորված աշխատեք, ապա կկարողանաք նկատելի հաջողությունների հասնել: Որոշ Խեցգետիններ կարճատև գործնական ուղևորությունների և գործուղումների կմեկնեն:

Ամսվա կեսին հավանական է ֆինանսական հաջողություն: Ամենայն հավանականությամբ այն կարճաժամկետ է լինելու, բայց թույլ կտա ինքներդ ձեզ ուրախացնել հաջող գնումներով: Դուք ինքնավստահ կլինեք, ինչն էլ կօգնի հասնել դրված նպատակներին:

Դուք կուզենաք ավելի մեծ ուշադրություն հատկացնել ձեր իմիջին, հատկապես ամսվա վերջին: Ձեր գրավչությունը կուժեղանա, շրջապատողները կհետաքրքրվեն ձեզանով: Նոր ծանոթություններով հետաքրքրված Խեցգետինների համար բազում հնարավորություններ կստեղծվեն, պիտի միայն ճիշտ ընտրություն կատարել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ փոփոխություններ են սպասվում: Դրանք բարենպաստ կլինեն, բայց պիտի աշխատեք, երբեմն նաև մի փոքր հուզվեք ու նյարդայնանաք: Ամսվա սկիզբը հարմար կլինի անշարժ գույքի կամ վերանորոգման հետ կապված խնդիրները լուծելու համար: Հրաշալի կանցնեն հեռավոր գործուղումները, հատկապես արտասահմանյանները: Հավանական է եկամուտների աճ կամ անսպասելի շահույթ կստանաք: Շատ Առյուծների աշխատավայրում շահավետ առաջարկ կանեն:

Ամսվա կեսին հետևեք ձեր հույզերին և խուսափեք իմպուլսիվ արարքներից: Բարկության նոպաներն ու զիջող չլինելը կխանգարեն ձեզ գործերում: Վերահսկեք ձեզ, քաղաքավարի և դիվանագետ եղեք, այդ դեպքում կկարողանաք խուսափել հնարավոր տհաճություններից:

Չարժե ամսվա վերջին հետաձգել կարևոր գործերը: Այդ շրջանում դժվարությամբ կկենտրոնանաք, կուզենաք խուսափել ձեր պարտականություններից ու թուլանալ: Վերանայեք մտերիմ շրջապատի հետ հարաբերությունները: Հնարավոր է ինչ-որ մեկի հետ շփումները վաղուց իրենց սպառել են և ժամանակն է վերջ տալ դրանց:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի: Սակայն համառ լինելու դեպքում կկարողանաք գլուխ հանել բոլոր դժվարություններից: Ամսվա սկիզբը վատը չի լինի, պիտի ջանքեր գործադրեք, բայց այդ ջանքերն իրենց պտուղները կտան: Լավ կանցնեն ուղևորություններն ու գործուղումները, հատկապես հեռավորներն ու արտասահմանյանները; Որոշ Կույսեր կպարգևատրվեն, կամ էլ աշխատավարձը կբարձրանա:

Ձեր հմայքի և ոգեշնչվածության շնորհիվ մարդիկ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Դուք կկարողանաք ստանալ ազդեցիկ դեմքերի կամ ղեկավարության աջակցությունը: Առավելագույն կենտրոնացվածություն դրսևորելու ժամանակն է: Պիտի բարդ առաջադրանքներ լուծեք, բայց ամեն ինչ առաջին անգամից չի ստացվելու: Մի հանձնվեք, ուղղեք սխալներն ու նորից փորձեք, միայն այդպես կկարողանաք հաջողության հասնել:

Ավելի ուշ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և թուլանալու հնարավորություն կհայտնվի: Ապատիայի զգացումը հաղթահարելուն կօգնեն սիրելին, մտերիմ ընկերները կամ հին նախասիրությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք կբախվեք անակնկալների, բայց փորձը, առողջ բանականությունն ու ինտուիցիան կօգնեն ամեն ինչ հաղթահարել: Եթե ընկերները կամ կոլեգաները ձեզ պիտանի խորհուրդ տան, օգտվեք դրանից: Նոր ու ժամանակակից գաղափարներ կհայտնվեն, որոնք պետք է փորձեք հնարավորինս արագ աշխատանքի մեջ կիրառել: Ձեր ակտիվությունն աննկատ չի մնա: Ղեկավարությունը հաճույքով կաջակցի ձեզ ու կպարգևատրի:

Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի բանակցությունների, կարևոր գործարքներ կնքելու և փաստաթղթեր ստորագրելու համար: Հաջող կանցնեն արտասահմանի գործընկերների հետ հանդիպումները: Որոշ Կշեռքներ կմեծացնեն եկամուտները: Սակայն մի շտապեք ծախսել ստացած գումարը, հակառակ դեպքում չեք նկատի, թե ինչպես դուրս կգաք նախատեսված բյուջեի սահմաններից: Ձեր որոշումները լավ մտածեք ու թույլ մի տվեք ձեզ շտապեցնեն, սխալները կարող են թանկ արժենալ:

Խուսափեք անպիտան ռիսկից, վեճերից ու հուզական բանավեճերից: Ամսվա վերջին մեծ ուշադրություն հատկացրեք սիրելիին: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր միջև կապն ու քննարկել ձեզ հուզող թեմաները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մեծ ակտիվությունը կօգնի ձեզ խնդիրները լուծելիս, եթե այն ճիշտ ուղու վրա դնեք: Փառասիրությունն ու նախաձեռնող լինելը ձեր օգտին կծառայեն: Բայց ուշադիր եղեք ու շրջապատողների հետ շփումներում կտրուկ մի եղեք, հակառակ դեպքում անտակտ մարդու հեղինակություն ձեռք կբերեք ու կփչացնեք ձեր մասին եղած կարծիքը: Գործիքներով աշխատելիս զգույշ եղեք: Չարժե նոր ու մասշտաբային նախագծեր սկսել, իսկ ահա անավարտ հարցերից գլուխ հանելն ու գործերում կարգուկանոն հաստատելը չի խանգարի:

Ամսվա կեսը բարենպաստ կլինի գործնական կապերի և ռոմանտիկ ծանոթությունների համար: Աշխարհիկ կյանքը հաճույք կպատճառի և հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Թանկարժեք գնումները երկար կծառայեն:

Ավելի ուշ պատասխանատու շրջան է սկսվելու ապագա հաջողությունների համար հիմք դնելու տեսանկյունից: Ավելի վաղ գործադրած ջանքերը վերջապես արդյունք կտան: Մի թուլացեք ու հնարավորությունները բաց մի թողեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ բան կկարողանաք անել, եթե խելամիտ լինեք: Հավանական է պրակտիկ չլինելու և ինքնաբավության հակվածություն: Մի շտապեք որոշումներ ընդունել, ամեն ինչ կշռադատեք, խորհուրդների հարցով դիմեք ավելի փորձառու մարդկանց: Այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու նույնիսկ որոշ հաջողությունների հասնել: Շատ Աղեղնավորներ առաջատարի հատկանիշներ կդրսևորեն ու ղեկավարության աչքին բալեր կհավաքեն: Չի բացառվում պարգևատրվեք, կամ էլ վերադարձնեն հին պարտքը:

Շրջապատողների հետ շփումները հեշտությամբ կտրվեն, հատկապես ամսվա երկրորդ կեսին: Օգտագործեք ձեր հմայքը նպատակներին ավելի արագ հասնելու համար: Ձեզ հաճույքով ընդառաջ կգան, եթե բարեհամբույր ու նրբանկատ լինեք: Բարենպաստ շրջան է լինելու ուսման, քննություններ հանձնելու և որակավորումը բարձրացնելու համար:

Եթե բավականաչափ ջանքեր գործադրեք, ապա ամսվա վերջին հրաշալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կկարողանաք նկատելիորեն բարելավել ձեր գործնական հեղինակությունն ու նոր անձնական կապեր հաստատել: Այծեղջյուրների մեծամասնությանը հաճելի փոփոխություններ ու անսպասելի ծանոթություններ են սպասվելու: Ինչ-որ մեկը կկարողանա գործնական հարաբերությունները ռոմանտիկի վերածել: Սակայն ուշադիր եղեք ձեր տրամադրության հանդեպ: Ավելորդ իմպուլսիվությունը կխանգարի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Զսպվածությունն ու քաղաքավարությունը կօգնեն խուսափել տհաճություններից:

Ձեր մասնագիտական ձեռքբերումները աննկատ չեն մնա: Շատ հավանական է բարձրանաք մասնագիտական սանդուղքով կամ այլ աշխատանքի անցնեք: Հաջող կանցնեն գործուղումները, հատկապես հեռավորներն ու արտասահմանյանները: Ոչ մեծ նյութական պարգևատրում ստանալու հավանականություն կա:

Մի փորձեք ազդել արտաքին պայմաններից կախված գործընթացների վրա: Ցանկալի արդյունքին բոլոր դեպքերում չեք հասնի, միայն զուր կվատնեք ուժերն ու ժամանակը: Երբեմն ճակատագրին ապավինելու և սպասելու կարիք կլինի ստանալու համար այն, ինչ ուզում եք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործադրված ջանքերը առավելագույն արդյունք կտան, այնպես որ համարձակ անցեք բարդ առաջադրանքներին: Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի կառուցողական քննարկումների և ամբիցիոզ ծրագրերը հաստատելու համար: Գործնական ուղևորությունները յուրաքանչյուր փուլում հաջող կանցնեն: Ձեր նախաձեռնությունը ըստ արժանվույն կգնահատվի, որոշ Ջրհոսներ գովասանքի կարժանանան ղեկավարության կողմից:

Մյուս մարդկանց հասկանալու և նրանց հետաքրքրությունները հաշվի առնելու ունակությունը կօգնի գործնական շփումներում: Ամսվա կեսը բարենպաստ կլինի խոշոր գործարքներ կնքելու համար: Սակայն համբերությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները, քանի որ ամեն ինչ ձեր ուզածի նման արագ չի ստացվի: Ստուգեք ինֆորմացիան ու փաստաթղթերը, որպեսզի ժամանակին հայտնաբերեք հնարավոր սխալները:

Հունիսի վերջին դուք անհանգիստ կդառնաք: Ձեր էներգիան աշխատանքին ուղղեք, այդպես կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Ձեր ոչ բոլոր գաղափարները կկարողանաք կյանքի կոչել, բայց վշտանալու կարիք չկա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք կկարողանաք կարևոր քայլեր անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Խուսափեք կոլեգաների և ենթակաների մոտ ավելորդ հպարտություն դրսևորելուց, հակառակ դեպքում նրանց հետ փոխգործակցելը կբարդանա: Կասկածելի ֆինանսական օպերացիաների մեջ մի ներքաշվեք, խուսափեք ավելորդ ռիսկից: Հեշտությամբ կլյուրացնեք նոր գիտելիքներն ու գաղափարներ կհղանաք: Ձեր մասնագիտական փորձն ու ուժեղ ինտուիցիան կօգնեն լուծել գործնական խնդիրները:

Խուսափեք շտապողական որոշումներից ու աշխատեք ուրիշի ազդեցության տակ չընկնել: Որոշ Ձկներ կորոշեն փոխել գործունեության ոլորտը: Բարեհաջող կանցնեն կոնֆերանսներն ու հասարակական ելույթները: Համոզելու ձեր ձիրքը ամսվա երկրորդ կեսին ամբողջությամբ կբացահայտվի:

Նոր հարաբերությունների համար բաց Ձկները կկարողանան ծառայողական սիրավեպ սկսել կամ հեռանկարային ծանոթություն հաստատել: Իրադարձությունները մի շտապեցրեք, աստիճանաբար մտերմացեք, այդպես ձեր անձնական կյանքը հաճելի անակնկալներ կմատուցի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2007 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0