2024 թվականի հունիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 466 | 21:00 | |
Հունիսի 22-րդ, լուսնային օրը բաղկացած է 16-րդ և 17-րդ օրից: Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է, այնուհետև՝ Այծեղջյուր նշանում: 16-րդ լուսնային օրը մաքուր օրերից մեկն է։ Չարությունն ու ագրեսիվությունը, այս օրը դրսևորվող նախանձը տանում են դեպի անկում։ Մաքրման, նվիրումի, ապագա աշխատանքների ծրագրերի մշակման օր է: Այսօր հոգու խաղաղություն, մտքի, մարմնի և հոգեկանի ներդաշնակություն է պահանջվում։ Բարենպաստ է մաքրություն և օգտակար գործեր անելը, հաշվետվություններ պլանավորելը և գրելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ կատարելը և ինքնակատարելագործվելը։ Պետք է հանգստություն պահպանեք և ոչ մի կողմնակի արարքներով չխաթարեք ձեր ներքին հարմարավետությունն ու հոգիների անդորրը, քանի որ այս օրվա խորհրդանիշը չափավորությունն է։ Անբարենպաստ է կենդանական սնունդը (բացառությամբ ձկների) և սնկերի օգտագործումը, հայհոյելը, չարությունը, ագրեսիան և նախանձը: Հակացուցված է նաև սեքսը։ Պետք է հետևել սրտին, հնարավոր է առիթմիա։ 17-րդ լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու շրջան է, պտղաբերության, էքստազի և ուրախության լինելու օր է։ Նրա բնորոշման մեջ ցայտուն կողմը սերն է, բայց չպետք է կորցնել գլուխն ու զգուշությունը. անկառավարելի էներգիաների պատճառով այն բազմաթիվ անակնկալներ է պարունակում։ Բարենպաստ է ճանապարհորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ և տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է հոգնեցուցիչ և ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Սթրեսային և տրավմատիկ օր է: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետին նշանի տակ է: 4-րդ արևային օրը կրիտիկական է և բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարելու ժամանակ է։ Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսելը, ֆիզիկական պրակտիկայով զբաղվելը, կարող եք ռիսկի դիմել: Խորհուրդ չի տրվում պասիվ լինելը, հանգստանալը՝ սպասելով երջանիկ առիթի: Օրվա գույներն են կարմրավունը և կաթնագույն վարդագույնը: Կանաչի բոլոր երանգները ներդաշնակ չեն։ Խորհուրդ է տրվում օգտագործել կծու, իսկ ալկոհոլը ցանկալի չէ: Երազում ձեզ ակտիվ տեսնելը լավ է: |
|