2024 թվականի հունիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Հունիսի 16-րդ, լուսնային օրը բաղկացած է 10-րդ և 11-րդ օրից: Լուսինը Կշեռք համաստեղությունում է:
10-րդ լուսնային օրը տեղի է ունենում գիտելիքների գաղտնի աղբյուրների հասանելիություն:Հոգևոր անկախության, բայց ոչ միայնության օր է:
Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր հրավիրելը, առևտուր անելը, գնելը, մեծ գործ սկսելը։ Հեշտ է տուն կառուցելը կամ վերանորոգելը:
Անբարենպաստ է հարաբերությունների խզումը, ճանապարհորդությունը։
Բոլոր հիվանդներն իրենց ավելի լավ են զգում, նույնիսկ անհույսները։
11-րդ լուսնային օրը անկառավարելի ուժի օրէ:
Սկսնակներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ զբաղվել։ Դուք կարող եք մարզել ձեր մարմինը՝ քայլել, ճկունությունը և ուժը բարձրացնելող վարժություններ կատարել։ Ցանկացած առաջադրանք կատարելիս պետք է զգույշ և ուշադիր լինել։
Բարենպաստ է սկսած գործերը ավարտին հասցնելը, ճանապարհորդելը, տեղափոխվելը:
Անբարենպաստ է մեծ բիզնես սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելը, միջատներին սպանելը:
Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Երկվորյակներ նշանի տակ է: Դժվար, ալքիմիայի, գաղտնիքների բացահայտման և հանգուցյալներին հիշելու օր է:
Խորհուրդ է տրվում՝ հոգ տանել ձեր մասին, չտրվել գայթակղություններին: Օրգանիզմում կեղտի ու ծանրության զգացումը նորմալ է։ Մաքրել շուրջբոլորը՝ կացարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների և այլ չարիքների դեմ:
Խորհուրդ չի տրվում նոր բան սկսելը, պղծել երկիրը։ Անցանկալի է արյուն թափելը, կտրել մազերը, երգելը։ Անբարենպաստ են սեռական շփումները:
Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողային գույներ, աշխատանքային հագուստը: Դեղին և կարմիր գույները շատ բացասական են:
Սննդակարգից խորհուրդ է տրվում առանձին ուտելիք, արյուն պարունակող որևէ բան չեք կարող ուտել: