ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 216 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 30-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 00:27-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:35-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 23:35-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ինտուիցիայով ղեկավարվեք: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված տոները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղինը: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին, շիլաներին: Խորհրդանշական երազների ժամանակն է, հատկապես՝ արևածագից կամ մայրամուտից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 216 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0