ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 304 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 29-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:10-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է զրուցակիցների վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն անհրաժեշտ է օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:10-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Աշխարհաճանաչողության օր է, կապված է գրագիտության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևոտ եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0