ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 338 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 25-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 17:52-ից՝ Խոյի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:28-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների և հռետորների օր է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսությամբ, ընտանիքով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:28-ից, խիզախության, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու գործում համառություն ցուցաբերելու օր է: Օրը լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել, սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ողջ ծանր աշխատանքը մենակ անելը:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0