ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 322 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 23-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 16:22-ից՝ Ձկների:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում  է 00:00-ից մինչև 22:14-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասական սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց ու երևույթները պիտակավորելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 22:14-ից, ծանր ու վտանգավոր օր է: Այն վտանգավոր է գիտակցության մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի և փոշու մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0