ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 275 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 22-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:05-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 22:05-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասական սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց ու երևույթները պիտակավորելը: 

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 10:44-ից՝ Առյուծի: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ, լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցի կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ կլինեն կանաչի երանգները: Կծու սնունդ օգտագործեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0