ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 312 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 20-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:26-ը, մարմնային գայթակղությունների օր է, անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, հայհոյելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:26-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին իրերը նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0