ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 237 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 19-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 11:13-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:45-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 20:45-ից, մարմնային գայթակղությունների օր է, անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, հայհոյելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործության, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Լավ է երազում տոն, կրակ ու լույս տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 237 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0