ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 303 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 18-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:39-ը, տեղեկատվություն կուտակելու, կապերի, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ ձեռքով պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 19:39-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամացույցների սլաքների ձայնը, զանգի ղողանջը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, քորոցնելը կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Սառը սնունդ, կաթ, կաթնամթերք օգտագործեք, հաց կերեք: Լավ է երազներ չտեսնեք, քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0