ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հուլիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 17-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսնը Կարիճի նշանի տակ է, իսկ 04:24-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:16-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, հյութեր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 18:16-ից, տեղեկատվություն կուտակելու, կապերի, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ ձեռքով պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տևվում հագուստ գնել, նորոգել կամ կարել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, սովորել ու կարդալ: Ճամփորդել խորհուրդ չի տրվում: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր ու գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաներ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Լավը կլինեն փայլուն գույները, բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ երանգներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0