2024 թվականի հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 221 | 21:00 | |
Հոկտեմբերի 31-ը բաղկացած է լուսնային 28-րդ և 29-րդ օրերից: Լուսինը Կշեռքի համաստեղությունում է, այնուհետև Կարիճի նշանում: Լուսնային 28-րդ օրվա բնույթը արևի օր, որի ընթացքում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունները հասկանալու և հոգևոր գիտակցության ձեռքբերման ժամանակաշրջան է։ Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է: Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, բոլոր օգտակար բույսերը տնկելը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը դուք պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսին, վերահսկեք զգացմունքները: Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկներ հավաքելը և նվիրելը: Առողջություն. պետք է հոգ տանել գլխի և ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և չնայել պայծառ լույսերին: Լուսնային 29-րդ օրը ամենավտանգավոր և սարսափելի սատանայական օրերից մեկն է: Բարենպաստ է պատասխանատվություն դրսևորելը, հուսահատության և անհանգստության դեմ պայքարելը, ծոմապահություն պահելը, խոնարհություն և ապաշխարություն կիրառելը, բուժելը, տան մասին հոգ տանելը: Անբարենպաստ է նոր բիզնեսներ սկսելը, ոսկորից և եղջյուրից պատրաստված իրեր կրելը: Քնելուց առաջ օգտակար է օրգանիզմը մաքրել ջրով, ոտքերը թրջել շատ սառը ջրով։ Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանում է:
15-րդ արևային օրը հարմար է ցանկացած դաշինք կնքելու, մարմնական և հոգեկան ուժ, գեղեցկություն և ներդաշնակություն ձեռք բերելու համար: Աշխատանքը բերում է ուրախություն և բավարարվածություն: Առաջարկվում է զբաղվել տան կահավորմամբ, շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տանել բույսերի և կենդանիների մասին: Լավ է պատրաստել դեղամիջոցներ և թուրմեր։ Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվելը: Գործարքներ կնքելը, դրամական գործերով, ծառահատմամբ և որսորդությամբ զբաղվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը։ Բացասական է վառ կանաչը: Ավելի շատ մրգեր և հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից և մեղրից: Չեք կարող գինի խմել: Երազներն ինչպես խորհրդանշական են, այնպես էլ իրական: |
|