2024 թվականի հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Հոկտեմբերի 30-ը բաղկացած է լուսնային 27-րդ և 28-րդ օրերից: Լուսինը Կշեռքի համաստեղությունում է:
Լուսնային 27-րդ օրը կապված է ջրի և ծովային ճանապարհորդության հետ: Գաղտնի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու օր է:
Բարենպաստ է հանգստանալը, խորհելը, մեդիտացիան, բնության մեջ լինելը, ծովային ճանապարհորդություններ գնալը:
Անբարենպաստ է հայելու մեջ նայելը, որպեսզի թերարժեքության զգացում չառաջանա, բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը։
Նյարդային լարվածությունը թուլացնելուն ուղղված պրոցեդուրաները բարենպաստ են։
Լուսնային 28-րդ օրվա բնույթը արևի օր, որի ընթացքում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունները հասկանալու և հոգևոր գիտակցության ձեռքբերման ժամանակաշրջան է։ Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է:
Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, բոլոր օգտակար բույսերը տնկելը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը դուք պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսին, վերահսկեք զգացմունքները:
Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկներ հավաքելը և նվիրելը:
Առողջություն. պետք է հոգ տանել գլխի և ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և չնայել պայծառ լույսերին:
Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանում է:
14-րդ արևային օրը կենդանի հոգու օր է, հանգիստ և ներդաշնակ: Նվիրված է աշխարհում ապրող բոլոր էակների հոգիներին, առատությանը, պտղաբերությանը և գեղեցկությանը, կենդանիների հովանավորչության օր է:
Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կազմել, հոգ տանել երկրային բարիքների մասին, խնամել կենդանիներին, համակերպվել, ամուսնանալ, նվերներ անել, ողորմություն բաժանել, հաց թխել և աղոթել հանգուցյալ նախնիների հոգիների համար:
Խորհուրդ չի տրվում հագնել կաշվե և մորթյա իրեր (հատկապես այս օրը ծնվածներին), վիճել:
Օրվա գույները ներդաշնակ են փափուկ երանգներն են, դեղնականաչավունը, պաշտպանիչ գույները, միայն թե ոչ կարմիրը:
Սնունդը կաթնամթերք։
Երազները մշուշոտ են և ոչ մարգարեական: