2024 թվականի դեկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Դեկտեմբերի 28-ը բաղկացած է լուսնային 27-րդ և 28-րդ օրերից: Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է:
Լուսնային 27-րդ օրը կապված է ջրի և ծովային ճանապարհորդության հետ: Գաղտնի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու օր է:
Բարենպաստ է հանգստանալը, խորհելը, մեդիտացիան, բնության մեջ լինելը, ծովային ճանապարհորդությունների գնալը:
Անբարենպաստ է հայելու մեջ նայելը, որպեսզի թերարժեքության զգացում չառաջանա, նոր գործեր սկսելը։
Օգտակար են նյարդային լարվածությունը թուլացնելուն ուղղված պրոցեդուրաները։
Լուսնային 28-րդ օրը Արեգակի օր է, որի ընթացքում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն: Բարձրագույն ճշմարտությունները հասկանալու ժամանակաշրջան է: Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է:
Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, տնկել բոլոր օգտակար բույսերը ևլավ մտքեր սերմանելը: Այս օրը դուք պետք է փորձեք բարձր տրամադրություն ունենալ, նայեք ձեր ներսին և զսպեք ձեր զգացմունքները։
Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկների հավաքումը և նվիրումը:
Պետք է պահպանել գլուխը, գլխուղեղը, հետևել զարկերակային ճնշմանը, քիչ կարդալ, չնայել պայծառ լույսին:
Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուր նշանում է:
13-րդ արևային օրը կապված է երկնային մեխանիկայի հետ՝ բերելով խաղաղություն և հավասարակշռություն: Այն օրն է, երբ բացվում են ապագայի դռները, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ (սովորեցնել նրանց ֆիզիկական վարժություններ, ձիավարություն), խաղալ, ճանապարհորդել և աստղագուշակությամբ զբաղվել: Լավ է գործարքներ կնքել, սկսել ֆիզիկական մարմնի մաքրման ցիկլ:
Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, մարդկանցից կտրուկ բաժանվել։
Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Բացասական են խամրած երանգները:
Ձեռնպահության օր է, ներառյալ սնունդը: Դուք չեք կարող միս ուտել:
Այսօրվա երազները պարունակում են կոնկրետ տեղեկատվություն: