2024 թվականի դեկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Դեկտեմբերի 14-ը բաղկացած է լուսնային 14-րդ և 15-րդ օրերից: Լուսինը Երկվորյակների համաստեղությունում է:
Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է, ուժ, իրական գործողություններ ֆիզիկական աշխարհում։ Այն օրն է, երբ սկսվում են բարելավման փուլերը։
Բարենպաստ է ճանապարհորդելը, խաղալը, առևտրով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալ և սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:
Անբարենպաստ է որևէ կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքի օգտագործումը:
Այս օրվա հիվանդություններն անցնում են արագ և հեշտությամբ։ Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից և թափոններից։ Հոգեկանն այս օրը գերծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ։
Լուսնային 15-րդ օրը մարմնական գայթակղությունների օր է (յուրաքանչյուր մարդու ներքին օձն ակտիվանում է), ուստի անհրաժեշտ է կիրառել ասկետիզմի ցանկացած ձև, հաղթել ձեր մարմինը: Օգտակար է պաշտպանել արդարությունը:
Բարենպաստ է ճապոնական խոհանոցը, հատիկաընդեղենը, գարին, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը։
Անբարենպաստ է խնձորը, հայհոյելը, նվերներ ընդունելը, սեքսով զբաղվելը, ընտանեկան խնդիրներ լուծելը։
Հորմոնալ և կարգավորիչ գործառույթները գերծանրաբեռնված են: Հիստերիա, ֆոբիաներ: Տրավմատիկ օր է Պետք է ուշադրություն դարձնել ենթաստամոքսային գեղձի աշխատանքին (նրա ֆունկցիան շտկվում է) և դիֆրագմայի վրա։ Ուտելիքը լավն է՝ և՛ կծու, և՛ գոլ, տաք։
Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Աղեղնավոր նշանում է:
29-րդ արևային օրը հումորի և ծիծաղի օր է, որի ճառագայթների տակ կորչում է ամեն չարիք։ Այս օրը քողերը հանվում են և բացահայտվում են գաղտնիքները: Հումորի զգացումն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացում:
Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել և հագնել, սանրվել, լվանալ, գոլորշիացնել, քայլել, բայց չճանապարհորդել, ինչպես նաև սովորել և կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել։
Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք և կոսմետիկա:
Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղնավունը: Հագուստի մեջ լավ են փայլերը, խայտաբղետությունը։ Մուգ երանգներն ու կանաչը ցանկալի չեն։
Օգտագործեք թեթև սնունդ՝ աղցաններ, բուսական յուղեր։
Երազները մարգարեական կլինեն, եթե երազում ձայներ և երաժշտություն լսեք: