2024 թվականի դեկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Դեկտեմբերի 10-ը բաղկացած է լուսնային 10-րդ և 11-րդ օրերից: Լուսինը Խոյ համաստեղությունում է:
Լուսնային 10-րդ օրը գիտելիքի գաղտնի աղբյուրների հասանելիության, հոգևոր անկախության օր է, բայց ոչ միայնության:
Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր հրավիրելը, առևտուր անելը, գնումները, մեծ գործ սկսելը։ Հեշտ է տուն կառուցելը կամ վերանորոգելը:
Անբարենպաստ է հարաբերությունների խզումը, հատկապես գործնական, ճանապարհորդությունը։
Բոլոր հիվանդներն իրենց ավելի լավ են զգում, նույնիսկ անհույսները։
Լուսնային 11-րդ օրն անկառավարելի ուժի օր է: Սկսնակներին խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել կամ զբաղվել: Դուք կարող եք մարզել ձեր մարմինը՝ քայլել, կատարել վարժություններ՝ բարձրացնելու ճկունությունը և ուժը: Այս օրը զգուշորեն վարվեք միջատների հետ:
Բարենպաստ է սկսած գործերն ավարտելը, ճանապարհորդելը, շարժվելը:
Անբարենպաստ է խոշոր բիզնես սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելը, միջատներին սպանելը։
Առողջության համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Մի զբաղվեք անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա ուժեղ ազդեցության համար վատ ժամանակ:
Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Աղեղնավոր նշանում է:
25-րդ արևային օրը կապված է երդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ։ Երեխաների պաշտպանության օր է: Մութ ուժերից հրաժարվելու և ուսմունքների ու ավանդույթների ընտրության ժամանակ է:
Խորհուրդ է տրվում անընդհատ շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների հետ, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի վճարման, ներման օրն է։
Խորհուրդ չի տրվում համառել և նոր բաներ սկսել, բայց կարող եք ուղի գծել։
Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը։
Սնունդ՝ հյութեր, կաթ և մեղր, կարագով շիլա։ Կենդանական սնունդն արգելված է.
Երազները մարգարեական են, եթե կոնկրետ են, և արագ իրականանում են, եթե պայծառ են: