ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1100 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 5-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 23:06-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:52-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների և հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:52-ից, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Սա ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան առավոտյան տեսած երազները: Երազում նախնիներին կամ սրբերին տեսնելը պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1100 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0