ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 2-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:19-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: 

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 20:19-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակել, դիտել ձեզ կողքից, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ տարվելն ու ծխելը, պիտակավորելը:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, պայմանագրեր ստորագրել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու, չափիչ սարքերի կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Երազները կոնկրետ կլինեն և մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0