ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 618 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 27-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 03:18-ից՝ Ձկների:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:12-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 18:12-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Աշխարհաճանաչողության օր է, կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ շատ ծխել, մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 618 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0