2023 թվականի սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1371 | 21:00 | |
Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 02:29-ից՝ Ջրհոսի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:48-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է զգուշություն ցուցաբերեք: Բարենպաստ է սկսած գործն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 17:48-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու շրջապատողներին, մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Օրվա գույներն են շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|