ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1160 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 19-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:22-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ  է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 11:22-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այսօր օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զարգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կարող եք շատ ուտել, բայց այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1160 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0