2023 թվականի սեպտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1020 | 21:00 | |
Սեպտեմբերի 15-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 20:44-ից՝ Կշեռքի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:39-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն այսօր սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ տեղեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ ու չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 04:39-ից ու շարունակվում մինչև 06:06-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր ծրագրել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 06:06-ից մինչև 24:00-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում հագուստ գնել, հագնել, կարել ու նորոգել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկ միջոցները: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|