ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2461 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Փետրվարի սկզբին արժե կենտրոնանալ աշխատանքի վրա: Դուք նշանակալի մասնագիտական աճի և կարիերայում բեկման հասնելու հնարավորություն կունենաք: Պահանջված կլինեն ձեր այն գիտելիքներն ու տաղանդները, որոնց նախկինում կիրառում գտնել չէր հաջողվում: Որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն, շահավետ գործարքներ կկնքեն: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, ձեր մասին այն մարդկանց հիշեցնելը, որոնց հետ ժամանակին աշխատել եք: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան լավ արդյունքների կհասնեք:

Փետրվարի առաջին կեսը բարենպաստ կլինի նաև ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, մասնագիտական միջոցառումների այցելելու, փորձով փոխանակվելու համար: Շատ Խոյեր սովորականից հաճախ պիտի աչքի առաջ լինեն, և նրանք դրանից օգուտ կքաղեն:

Իսկ ահա ավելի ուշ կուզենաք ստվերում մնալ, նվազեցնել գործնական ակտիվությունն ու հանգստանալ: Եվ նման հնարավորություն կունենաք: Փետրվարի երկրորդ կեսը բարենպաստ կլինի պայմանները փոխելու և ընկերների կամ սիրելիի հետ ուղևորություններ կատարելու համար:

Նշանի շատ ներկայացուցիչների այդ հատվածում անսովոր ծանոթություններ և յուրահատուկ մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փետրվարի իրադարձությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Դուք շատ բանի կհասնեք, եթե համառ լինեք: Հիշեք նախկինում դրած նպատակների ու ամենահամարձակ երազանքների մասին. հիմա դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք նորը սովորելուն: Դուք պիտի գլուխ հանեք բարդ հարցերից, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Օգտակար կլինեն առաջատարի ձեր հատկանիշները, վատ մի զգացեք դրսևորել դրանք:

Նկատելի փոփոխություններ կարող են տեղի ունենալ անձնական հարաբերություններում: Դուք գլուխ կհանեք ձեր զգացմունքներից, անցյալում կթողնեք կասկածները, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար իսկապես արժեքավոր, իսկ ինչը՝ ոչ: Փետրվարի վերջին Ցուլերից շատերը իրենց ավելի հասուն կզգան, և տարիքն այստեղ ոչ մի նշանակություն չունի:

Փետրվարի վերջին օրերը յուրահատուկ բարենպաստ կլինեն այն Ցուլերի համար, որոնք ստեղծագործում են կամ իրենց տաղանդներին կիրառում են փնտրում: Պարզ կդառնա, թե որ ուղղությամբ է պետք շարժվել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Փետրվարը կարևոր ու բարենպաստ ամիս է լինելու: Եկել է ամենահամարձակ ծրագրերն իրագործելու համար հարմար շրջանը: Նկատի ունեցեք, որ դուք աջակցության կարիք եք ունենալու: Մտածեք, թե ում արժե դիմել այդ հարցով: Ինտուիցիան կօգնի համախոհներ գտնել, որոնց վրա կարելի է հույս դնել:

Ակտիվ եղեք գործնական ոլորտում, եթե ուզում եք բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ մեծացնել եկամուտները: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց, այցելեք մասնագիտական միջոցառումների, հանդես եկեք պրեզենտացիաներով, պատմեք նրա մասին, ինչ գիտեք ու կարողանում եք անել: Մի վախեցեք չարաշահել ինքնագովազդը. անսպասելի շատ մարդիկ կհետաքրքրվեն նրանով, ինչով զբաղվում եք:

Հեշտ չի լինի միայն սովորող Երկվորյակների համար: Նրանց համար հատկապես լարված կլինեն փետրվարի վերջին օրերը, երբ շատ բան պիտի հասցնեք ու միանգամից պարզ չի լինի, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարող է սպասել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չանհանգստանաք, եթե փետրվարի սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա իսկապես ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց դրական միտումների ազդեցությունը մեկ է բավական նկատելի կլինի: Հին ծանոթները կօգնեն գլուխ հանել ծագած խնդիրներից, կհուշեն՝ ինչպես գործել: Հետևեք ֆինանսական գործերի վիճակին, աշխատեք շատ չծախսել ոչ պարտադիր գնումների ու զվարճանքների վրա:

Փետրվարի երկրորդ կեսը հակառակը՝ կուրախացնի և՛ հաճելի անակնկալներով, և՛ նոր հնարավորություններով: Այն հատկապես բարենպաստ կլինի սիրահարված Խեցգետինների համար, ինչպես նաև նրանց, ովքեր վաղուց էին երազում անձնական կյանքում փոփոխությունների մասին, բայց չէին վճռում նախաձեռնող լինել: Հավանական են մեծ փոփոխություններ գործնական ոլորտում: Իրենք իրենց կգտնեն նշանի այն ներկայացուցիչները, որոնք կասկածում էին՝ արդյոք ճիշտ մասնագիտություն են ընտրել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Փետրվարի սկզբին աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այդ հատվածում դուք հնարավորություն կունենաք իմանալ մի բան, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Ձեզ իրենց գաղտնիքները կպատմեն մարդիկ, որոնք շատ երկար ժամանակ դրանք թաքցնում էին: Ստացված ինֆորմացիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Դրանք տեղի կունենան ձեր ջանքերի շնորհիվ. դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, նույնիսկ դժվար պահերին ոչ ոքի չեք վիրավորի կտրուկ խոսքով կամ տհաճ նկատողությամբ:

Փետրվարի երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Այդ հատվածում շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Լավ է նախաձեռնող լինեք և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Եթե գաղափարներ ունեք, դրանք պատմեք և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Նույնիսկ եթե ձեզ չաջակցեն, ծրագրերը իրագործելը կհեշտանա, երբ դրանց մասին բոլորն իմանան:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վճռական ու արագ գործեք: Ժամանակը զուր վատնել չի կարելի, եկել է ավելի վաղ մտածածն իրագործելու ժամանակը: Դա հազիվ թե հեշտ լինի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի: Ձեր նպատակներին դուք կհասնեք համառության շնորհիվ, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե ինչի եք ունակ ու կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն, կաշխատեն ընկերանալ:

Ինտուիցիան կհուշի, որ փետրվարին ձեզ փոփոխություններ են սպասվում, և այն չի սխալվի: Դուք գիտակցաբար կհրաժարվեք ինչ-որ բանից, կկենտրոնանաք նոր հնարավորությունների վրա, կվերամշակեք ծրագրերը, կսկսեք ձեզ այլ կերպ պահել: Կարևոր կլինի ներքին ձայնին լսելը: Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց տված անկեղծ խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փետրվարի սկզբին աշխատեք ժամանակը զուր չվատնել: Միայն մի քանի օրվա ընթացքում դուք շատ բանի կհասնեք: Բայց պիտի կենտրոնանաք գլխավորի վրա, մանրուքներից չկառչեք: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, այնքան արագ կկարողանաք առաջ շարժվել, այնքան քիչ ժամանակ ու էներգիա զուր կվատնեք:

Հավանական են փոփոխություններ աշխատավայրում: Դուք մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Կշեռքների կառաջարկեն այն աշխատանքը, որը նրանց վաղուց էր հետաքրքրում:

Փետրվարի երկրորդ կեսը իրադարձություններով ու հնարավորություններով շատ հարուստ չի լինի, բայց այն նույնպես կուրախացնի: Դուք կվերադառնաք անցյալի իրավիճակներին, կուղղեք հին սխալները, կավարտեք ավելի վաղ սկսածը:

Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմներին: Նրանց համար շատ կարևոր կլինեն ձեր օգնությունն ու աջակցությունը, հասկացողությունն ու ընդհանուր գործերին մասնակցությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փետրվարի սկզբին դուք պիտի ջանքեր գործադրեք: Ինչով էլ զբաղվեք, պատրաստ եղեք, որ ճանապարհին խոչընդոտներ են առաջանալու, որոնք պիտի հաղթահարեք: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, մտորումների համար ժամանակ էլ քիչ կունենաք: Այնպես որ պատրաստ եղեք նորը փորձել, փորձարկումներ անել, սովորել շրջապատողներից: Մի կառչեք հնից, մի վշտացեք ցավալի թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների պատճառով: Բոլոր նախաձեռնություններում ձեզ կաջակցեն ընկերներն ու փորձված համախոհները:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Փետրվարի երկրորդ կեսը աշխատանքի մեջ ու բիզնեսում հաջողություններ կբերի: Դուք հաջողությամբ կավարտեք ավելի վաղ սկսածը ու գոհ կմնաք արդյունքից: Ձեր հաջողությունները կնկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չնայած աշխատանքը շատ ժամանակ է խլելու, բայց դուք հանուն դրա մտերիմների հետ շփումները չեք զոհի, չեք հրաժարվի նրանից, ինչը ձեզ դուր է գալիս:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամսվա սկիզբը վառ ու հագեցած կլինի: Այդ հատվածում իրադարձություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Դուք հնարամիտ կլինեք, դրա շնորհիվ առաջընթացի կհասնեք գործերում, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում հաջող աշխատելուն, կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելուն խանգարող խնդիրները: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին նախաձեռնող լինելն ու հնարավորինս շուտ ձեր կարողությունները ցույց տալը:

Փետրվարի երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի ու հազիվ թե նույնքան տպավորիչ հաջողություններ բերի: Հնարավորություն կունենաք հանգիստ մտածել ծրագրերի մասին, հասկանալ, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Որոշ Աղեղնավորներ կվերանայեն առաջնահերթությունները, կկենտրոնանան նրա վրա, ինչն այնքան էլ կարևոր չեն համարել: Այս օրերը լավը կլինեն մտերիմների հետ շփվելու համար. դուք հրաշալի լեզու կգտնեք իրար հետ, կես խոսքից կհասկանաք իրար: Ընտանիքում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Էներգիայով լիցքավորվեք ու գործնական տրամադրվեք: Փետրվարին դուք սովորականից հաճախ պիտի մի գործից մյուսին անցնեք, և հեշտ չի լինի ազատվել այն զգացումից, որ ինչ-որ բան խառնել կամ մոռացել եք: Կարևոր կլինեն ինքնատիրապետումն ու ցանկացած գործի լուրջ վերաբերմունքը: Լավ է ոչինչ չհետաձգեք, կես ճամփին չթողնեք: Աշխատեք ավարտել սկսածը, նույնիսկ եթե դա դժվար է: Լուրջ հարցերը հնարավորինս արագ լուծեք, այդպես ավելի շատ ժամանակ կմնա հաճելի գործերի համար:

Ֆինանսների ոլորտը յուրահատուկ ուշադրություն է պահանջելու: Աշխատեք հետևել ձեր ծախսերին, հակառակ դեպքում շատ կծախսեք դատարկ բաների վրա՝ նույնիսկ չնկատելով դա: Չարժե արմատապես փոխել սովորույթները: Դա կարող է թանկ արժենալ:

Փետրվարը հաճելի ծանոթություններ է խոստանում: Ձեր շփման շրջանակները կընդլայնվեն: Դուք սովորականից հաճախ կհանդիպեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ճիշտ կդնեք առաջնահերթությունները: Եթե պետք է ջանքեր գործադրել, դուք դա կանեք, ընդ որում՝ միանգամից կկենտրոնանաք գլխավորի վրա, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Աշխատանքային հարցերը լուծելուն ձեզ հաճույքով կօգնեն կոլեգաներն ու հին գործընկերները: Նրանց աջակցությամբ դուք ժամանակին գլուխ կհանեք բոլոր գործերից:

Չնայած փետրվարին գործեր քիչ չեք ունենալու, ժամանակը կհերիքի զվարճանքների, անձնական կյանքի, հանգստի, փոքրիկ ռոմանտիկ ուղևորության համար:

Դուք մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք, և դրա շնորհիվ հարաբերություններում նկատելի դրական փոփոխություններ կլինեն: Եթե վերջին ժամանակներս շփումները լարվել էին, դուք կգտնեք ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը վերադարձնելու ձևը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Փետրվարը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար. դուք ստանձնած ամեն ինչում հաջողության կհասնեք, կիրագործեք համարձալ գաղափարները, նպատակին տանող վճռական քայլեր կանեք: Դուք ձեր ուժերի վրա չեք կասկածի ու դատարկ բաների պատճառով չեք հուզվի, կգտնեք անհանգստացողներին հանգստացնելու և աջակցելու ձևը: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր լավագույն ընկերները կդառնան:

Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այստեղ կարող եք ապավինել ինտուիցիային, որի շնորհիվ վարքի ճիշտ ձև կընտրեք, միանգամից կհասկանաք՝ ինչպես շփվել ձեզ դուր եկող մարդու հետ:

Փետրվարի երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի ուսման մեջ: Դուք գիտելիքներ ու փորձ ձեռք կբերեք, որոնց կարիքն ունեիք: Որոշ Ձկներ կհետաքրքրվեն նրանով, ինչին նախկինում ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2461 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: 2023 փետրվար | Վարկանիշ: 0.0/0