2023 թվականի փետրվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 784 | 21:00 | |
Փետրվարի 7-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 00:14-ից՝ Կույսի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:04-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց չի կարելի կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19:04-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է ազատվել մռայլ մտքերից, աշխարհին օբյեկտիվորեն նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, պիտակավորելը: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Անհրաժեշտ է ուշադիր է լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Խորհուրդ է տրվում կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Լավ է ընդհանրապես երազներ չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականան մի քանի տարի հետո: |
|