ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 336 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 2-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:02-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ ստանալը, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Աշխատեք կոշտ սնունդ քիչ օգտագործել ու շատ ջուր խմել: Հյութեր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:02-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր շատ լավ կազդեն դեղերն ու կոսմետիկ միջոցները:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Անբարենպաստ է խոստումներ տալն ու ծրագրեր կառուցելը, գործեր սկսելը, խնդրանքները մերժելը: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն քորը, եղունգը կոտրելը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան ժամերին կտեսնեք: Երազում մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0