2023 թվականի փետրվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 659 | 21:00 | |
Փետրվարի 26-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 18:47-ից՝ Երկվորյակի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:29-ը, սիրո, տրեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:29-ից, գրքերի և գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի ձու և միս ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ ու կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների և թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշաններ կլինեն առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ ու քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները: |
|