2023 թվականի փետրվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 764 | 21:00 | |
Փետրվարի 25-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:16-ը, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է, լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Այսօր շատ ուշադիր է պետք լինել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:16-ից, սիրո, տրեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից կամ մայրամուտից առաջ: |
|