ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 733 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 24-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 11:28-ից՝ Ցուլի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:06-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղկանոցում աշխատելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:06-ից, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է, լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Այսօր շատ ուշադիր է պետք լինել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ուրախ օր է: Աշխարհաճանաչողության ժամանակն է: Օրը կապված է ընթերցանության, գրագիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում սոված մնալ, մերժել երեխաների խնդրանքները և ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրվող ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 733 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0