2023 թվականի փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 694 | 21:00 | |
Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:55-ից՝ Ձկների: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:32-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից և եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով: Մի քանի րոպե սառը ջրի տակ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:32-ից ու շարունակվում մինչև 10:05-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան բաներից ազատվելու և զարգացման նոր շրջափուլ մտնելու ժամանակն է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք գործել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտք տալ: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Անբարենպաստ է ագրեսիվ լինելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 10:05-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել ու ալկոհոլ օգտագործել, շատ կծու և տաք ուտեստներ փորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ զբաղմունքների ժամանակ է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր ընկել, ուրախանալ, երգել, մաքրել, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները: |
|