2023 թվականի փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | 21:00 | |
Փետրվարի 1-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 23:11-ից՝ Խեցգետնի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:17-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ներգործելու համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:17-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ ստանալը, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Աշխատեք կոշտ սնունդ քիչ օգտագործել ու շատ ջուր խմել: Հյութեր խմեք: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա թեթև, ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելն անցանկալի է: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել, սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|