2023 թվականի փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 492 | 21:00 | |
Փետրվարի 12-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:17-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել, սա ընկերության ու մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:17-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշաններ կլինեն կրկնվող երաժշտություն լսելը և եթե ձեզ ձեր անունով կանչեն, կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե երազում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|